ընդհանուր պայմաններ
Սույն պայմանները վերաբերում են www.luxor.am կայք էջում ծաղիկների, ծաղկային կոմպոզիցիաների և ծաղկեփնջերի (այսուհետ՝ ապրանքներ) առուվաճառքին, դրանցից բխող պայմանագրային հարաբերություններին: Հետևյալ պայմաններին հակասող ցանկացած այլ պայման առոչինչ է։
Պայմանագիր
Սույն առցանց վաճառքի խանութում ապրանքներ հրապարակելով՝ սպառողին/գնորդին առուվաճառքի պայմանագիր կնքելու հնարավորություն է ընձեռվում: Առցանց հարթակում նշված իրավահարաբերությունը իրենից ներկայացնում է Հրապարակային Օֆերտա և Ակցեպտ, կարգավորվում է ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի համապատասխան դրույթներով։ Օֆերտայի և պայմանագրի առարկան ծաղիկների և ծաղկեփնջերի վաճառքն է:
Կարգ
Ապրանքների բնութագիրը և չափորոշիչները ներկայացված են կայքում՝ ապրանքի նկարագրության մեջ: Գնման համար նախորոշված ապրանքը/ները՝ ընտրված քանակով և չափորոշիչով, սպառողի կողմից տեղադրվում են «Զամբյուղում» (Cart)։ Պահանջվող օգտատիրոջ տվյալները և վճարման տվյալները մուտքագրելուց հետո սպառողը ստուգում է մուտքագրված տեղեկատվությունը, այն է՝ անձնական տվյալներ, ապրանքի տվյալներ/չափորոշիչներ, քանակ, արժեք, վճարման տվյալներ։
Ապրանքի պատվերը հաստատելու կոճակի (checkout) սեղմումը հավաստում է սպառողի ակցեպտը, և հաստատումը, որ առուվաճառքն այլևս ունի իրավաբանական ուժ: Առուվաճառքի պայմանագիրն համարվում է կնքված այդ պահից ի վեր։ Վճարման տեսակից կախված՝ սպառողը կարող է սույն առցանց խանութից ավտոմատ կերպով վերաուղղորդվել բանկի կամ առցանց վճարային ծառայություն մատուցող ընկերության կայք՝ գնված ապրանքի համար վճարում կատարելու նպատակով։
Վճարումը հաջողությամբ իրականացնելուց հետո կայք էջում թողարկում է վճարման անդորրագիրը, որի հավաստումը ավտոմատ կերպով ուղարկվում է տրամադրված էլեկտրոնային փոստին։
Սեփականության իրավունք
Գնված կամ պատվիրված ապրանքները հանդիսանում են առցանց խանութի սեփականությունը, մինչև մատակարարման պահը։ Մատակարարումը համարվում է կատարված՝ նախանշված հասցեում սպառողին կամ նրա մատնանշած այլ անձի հանձնելու պահից, որը հավաստվում է ստացողի ստորագրությամբ։
Վեճեր
Առցանց խանութի և սպառողի միջև առաջացած ապրանքային և ֆինանսական վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։